չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բուժօգնության ծառայությունների ծրագրում ակնկալվում է բյուջետային միջոցների ավելացում. Ավանեսյան

Զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բուժօգնության ծառայությունների ծրագրում ակնկալվում է բյուջետային միջոցների ավելացում. Ավանեսյան

2022-ին նախատեսվում է առողջապահական բյուջեի 5 տոկոսի աճ: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն անդրադարձավ մատուցվող ծառայությունների տարբեր ուղղություններին:

Ծրագիրը, որում ակնկալվում է բյուջետային միջոցների ավելացում, ըստ նախարարի, զինծառայողներին ու փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունների ծրագիրն է:

«Ծրագիրը 2 տարի է. իրականացվում է օֆերտայի սկզբունքով, բժշկական կենտրոնները սահմանափակված չեն իրենց տարեկան բյուջեի շրջանակում: Ըստ դիմելիության, ըստ կատարողականի ստանում են պետության կողմից փոխհատուցումներ:

Սա մի կողմից քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ազատ կերպով ընտրելու այն բժշկական կենտրոնները, որտեղից նրանք ուզում են ստանալ այդ ծառայությունները, խուսափելու հերթագրումներից: Մյուս կողմից՝ սա հնարավորություն է տալիս ճիշտ ժամանակին մատուցելու մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին պատշաճ բժշկական օգնություն»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: