ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Զինծառայողների վերականգնողական կենտրոնին հանձնել կառավարական ամառանոցների թաղամասը. Մանուկյան

Զինծառայողների վերականգնողական կենտրոնին հանձնել կառավարական ամառանոցների թաղամասը. Մանուկյան

Այս պատերազմում մենք ունեցանք հազարավոր զոհեր, 10 հազարի չափ վիրավոր, շատերը հաշմանդամ են դարձել. նրանք մեր երկրի գուրգուրանքի կարիքն ունեն, եւ երկիրը պետք է տա ամեն ինչ՝ նրանց առողջության համար: Այս մասին այսօր Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

հասնելով կառավարական ամառանոցների մոտ՝ նա նշեց. ՛՛Պատերազմում զավակներ կորցրած ծնողները հանդես են եկել նախաձեռնությամբ, որ կառավարական ամառանոցների այս թաղամասը հանձնեն զինվորականների վերականգնողական կենտրոնին: Հաշված օրեր անց այստեղ, որտեղ երկիր ղեկավարողն իբր օղի թորող սարք էր դնում, դուրս են գալու այս տներից: Այս տները դառնալու են իրոք մեր երկրի արժանապատիվ քաղաքացիների, մեր երկիրը պահողների կեցավայր: Դրա համար պետք է մոտեցնենք օրը, որ մեր երկիրը դառնա առանց Նիկոլ Հայաստան՛՛:

Հիշեցնենք, որ ՛՛Հայրենիքի փրկության՛՛ շարժումն այսօր Բաղրամյան պողոտայում իր հերթական հանրահավաքից հետո իրազեկման երթ է անցկացնում Երեւանի փողոցներում:

 

  • Կիսվել: