երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Զինհոսպիտալի բակում հայտնաբերված նռնակը եղել է ոչ մարտական վիճակում

Զինհոսպիտալի բակում հայտնաբերված նռնակը եղել է ոչ մարտական վիճակում

Սակրավորների կողմից ակնադիտական ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերված նռնակը Մ-75 տեսակի ձեռքի նռնակ է՝ նոր, ոչ մարտական վիճակում։ Նռնակը հանձնվել է ՊՆ ռազմական ոստիկանությանը։
 
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 12։55-ին, տեղեկություն է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

  • Կիսվել: