Թրամփը պատժամիջոցների կողմնակից չէ, նա նախընտրում է պայմանավորվել. Ուշակով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցների կողմնակից չէ, նա նախընտրում է պայմանավորվել ըստ էության՝ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ Սենատում սկզբունքորեն պատրաստ է նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, բայց ինքը կողմ է ոչ թե պատժամիջոցներին, այլ պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- նշել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ նախագահները մանրամասն խոսել են երկու երկրի հարաբերությունների ապագայի մասին: Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահը Ռուսաստանը տեսնում է որպես ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերներից մեկը առևտրատնտեսական ոլորում:
Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին: Այն տևել է 2 ժամ 5 րոպե։