կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ճանապարհամերձ հատվածում

«ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ճանապարհամերձ հատվածում

Հուլիսի 25-ին, ժամը 21։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ 2ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է,որ Բաղաբերդ 27 հասցեի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր (մոտ 3 մետր) հայտնվել ճանապարհամերձ հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը:

  • Կիսվել: