շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

«Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Այս պահին նախարարի լի­ազորությունները կատարում է առա­ջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: ArmLur.am-ը տեղեկացավ որ հնա­րավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզ­պետ Ռոմանոս Պետրոսյանը:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ եւ հայտարա­րել, որ չի բացառվում իրեն մինչեւ եր­կուշաբթի նշանակեն նախարար: 

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից հրաժարա­կան է տվել մայիսի 5-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: