ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը

Ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը

Ապրիլի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի /1941-2020/` ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը։

Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը կզարդարեն 1988 թվականին «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքում Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումների բնօրինակ էսքիզները: Գարնան ծաղկունքի հետ թանգարանում կթևածի ֆրանսիական ժողովրդական իմաստնությամբ ու հումորով լի հեքիաթների շունչը՝ արտացոլված հայ նկարչի յուրօրինակ պատկերացումներում, նրա վրձնած վառ ու գունեղ կերպարներում: 35 տարի առաջ ստեղծված էսքիզները առաջին անգամ կցուցադրվեն:

Նկարիչ Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։ Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով: Նա մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների՝ Շվեդիա, Լեհաստան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան և այլն: Վ. Աբրահամյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում: Ցուցադրությունը նվիրված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին։

Ցուցադրության բացումը կկայանա ապրիլի 21-ին, ժամը՝ 17։00-ին:

  • Կիսվել: