հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ժամը 19.00-ին եղեք Ազատության հրապարակում, իրար հետ դուրս գանք քայլենք Երեւանի փողոցներով. Վանեցյան

Ժամը 19.00-ին եղեք Ազատության հրապարակում, իրար հետ դուրս գանք քայլենք Երեւանի փողոցներով. Վանեցյան

Մենք որեւէ դեպքում պարտվողական քաղաքականություն չենք հանդուրժելու, չենք հանդուրժելու այն իրավիճակը, որը այսօր ունեն եւ ոիրը տանում են այս իշխանությունները: Այս մասին սոցկայքի  իր էջի ուղիղ եթերում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մեզ անընդհատ ասում են՝ ինչ ծրագիր ունենք, ես ասել եմ՝ մենք ունենք հստակ ծրագիր եւ դրանով շարժվելու ենք առաջ:

Կարեւոր է, որ այսօր ժամը 19.00-ին դուք լինեք Ազատության հրապարակում եւ այն մարդիկ, որոնք լսելով այս կոչը կամ չլսելով, չեն գա Ազատության հրապարակ, մենք իրար հետ դուրս գանք քայլենք Երեւանի փողոցներով եւ փորձենք իրազեկել, թե ինչու ենք հավաքվել Ազատության հրապարակում: Եկեք այսօր 19.00-ին Ազատության հրապարակ եւ մենք միասին գնանք այն քաղաքացիներին, որոնք դեռեւս նստած են իրենց տներում, կանչենք, որ նրանք միանան մեր շարժմանը»,-ասաց նա:

  • Կիսվել: