երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ժամկետնանց դառնալու պատճառով ՀՀ-ում խոտանվել են «AstraZeneca»-ի և «Moderna»-ի խմբաքանակներ

Ժամկետնանց դառնալու պատճառով ՀՀ-ում խոտանվել են «AstraZeneca»-ի և «Moderna»-ի խմբաքանակներ

Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են «AstraZeneca» և «Moderna» պատվաստանյութերի որոշ խմբաքանակներ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ մասնագետի՝ ժամկետն ավարտվելու պատճառով հունիսի վերջին 27 հազար «AstraZeneca» պատվաստանյութ ենք խոտանել․ դա պետք է օգտագործվեր 1 ամսում։

Ցուցումների համաձայն՝ «AstraZeneca» պատվաստանյութի համար պետք է 10 հոգի հավաքվի, որպեսզի խմբաքանակը բացվի, սրվակը բացելուց հետո 6 ժամում պետք է այն օգտագործել, դրանից հետո, անկախ այն հանգամանքից՝ սրվակի մեջ կա՞, թե՞՝ ոչ, պետք է խոտանել: 

Հայաստանում խոտանվել է նաև «Moderna» պատվաստանյութ։ Հայաստանն այն ստացել էր նոյեմբերի 4-ին, ժամկետը նոյեմբերի 28-ին լրանում էր: 

Ըստ մասնագետւ՝ «Moderna»-ն ազգային պահեստում պահվում է -20 աստիճանում, բայց երբ տարվում է պոլիկլինիկա, պետք է պահել 2-ից մինչև 8 աստիճանում, բայց նորից -20 հետ բերել չի կարելի: 30 օր անց այն պետք է խոտանվի։

  • Կիսվել: