երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի և Արցախի պողոտաներ, Էրեբունու փողոցի հատվածի երթևեկությունը

Ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի և Արցախի պողոտաներ, Էրեբունու փողոցի հատվածի երթևեկությունը

Հունիսի 25-ին՝ ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ascend Armenia Bikepacking Race 2023»' մրցույթ-նախագիծը։
 
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հեծանվավազքով պայմանավորված' մինչև ժամը 12:00-ը մասամբ կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի և Արցախի պողոտաներ, Էրեբունու փողոցի հատվածի երթևեկությունը։
 
Շուրջ 20 երկրից ժամանած ավելի քան 30 հեծանվորդ անցնելու է մոտ 1200 կմ:
 
Մանրամասները և երթուղին՝ հղումով։

  • Կիսվել: