«Զգուշացնում էինք դեռ 2021թվականին»․ Արման Թաթոյան
Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումներն հանցավոր են, դրանք կոպտորեն խախտում են մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարում են բնականոն կյանքը։ Այս մասին գրում է «Թաթոյան իրավունքի և արդարության կենտրոն» հիմնադիր, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը․
«Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով։ Այսօր` 2023թ. մայիսի 11-ին ադրբեջանական զինված ուժերը զինված հարձակումներ են գործել այդ տարածքներից՝ ՀՀ գյուղերի հարևանությամբ, որտեղ ապօրինաբար տեղակայվել ու անօրինական ամրացման աշխատանքներ են իրականացրել։ Այս հանցավոր արարքների հետևանքով վիրավորում են ստացել ՀՀ գյուղերը պաշտպանող ՀՀ զինծառայողներ»:


