երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զարուհի Բաթոյանը մասնակցել է «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման բարեփոխումների և համայնքային ոլորտային ծառայությունների վերափոխման» ազգային համաժողովին

Զարուհի Բաթոյանը մասնակցել է «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման բարեփոխումների և համայնքային ոլորտային ծառայությունների վերափոխման» ազգային համաժողովին

Հայաստանում փորձարկվել են նորարարական համայնքային ոլորտային ծառայությունների մեծ եւ փոքր մոդելներ: Մասնավորապես, բարելավվել է ոռոգման ծառայությունը Ճամբարակ համայնքում, ստեղծվել է արտադպրոցական ծառայություն Արենի համայնքում եւ առողջության առաջնային պահպանման ծառայություն Բերդ համայնքում: Բացի այդ, ծրագրի շահառու կանանց, երիտասարդների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով վերափոխվել են եւս յոթ համայնքային ծառայություններ:

Այս ամենն իրականությունն է դարձել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ ու Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում:

Դեկտեմբերի 19-ին «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման բարեփոխումների եւ համայնքային ոլորտային ծառայությունների վերափոխման» ազգային համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ծանոթացել է բոլոր այն ծրագրերին, որոնք ոչ միայն բարելավում են ծառայությունները, ավելացնում դրանց շահառուների թիվը, այլեւ կրճատում են համայնքային եւ պետական ծախսերն ու ստեղծում ավելի երկարաժամկետ հեռանկար մարզերի համաչափ զարգացման համար:

  • Կիսվել: