հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղարի հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղարի հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Լեհաստանի վարչապետի գրասենյակ ու հանդիպել Լեհաստանի պետքարտուղար, սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ Յան Միխալ Ջիեջիչակի հետ։ Այս մասին հայտնել է նրա գրասենյակը։

«Զարեհ Սինանյանը նշել է, որ պատիվ է կրկին հանդիպել պետքարտուղարին և շարունակել սփյուռքի հարցերի շուրջ երկխոսությունը, որը միտված է այս ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության էլ ավելի զարգացմանն ու խորացմանը։

Ողջունելով Գլխավոր հանձնակատարի այցը և մեկնարկող համագործակցությունը` պետքարտուղարը նշել է, որ երկու երկրները և ժողովուրդները կիսում են համանման արժեքներ, որոնք հիմնված են քրիստոնեության, ժողովրդավարության և ազատության նկատմամաբ ունեցած վերաբերմունքի վրա։

Հանդիպման ընթացքում մասնավորապես խոսվել է սփյուռքի հետ աշխատանքներում փորձի փոխանակման անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: