չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զարեհ Սինանյանն ու 19 գերատեսչությունների ներկայացուցիչներ քննարկել են «իԳործ» ծրագրի արդյունավետությունը

Զարեհ Սինանյանն ու 19 գերատեսչությունների ներկայացուցիչներ քննարկել են «իԳործ» ծրագրի արդյունավետությունը

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 19 տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ քննարկել են ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի արդյունավետությունն ու կատարել առաջարկներ:
 
Մասնավորապես կարծիքներ են հնչել նախորդ տարվա ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում 50-ից ավելի սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել տարբեր կառույցներում: Գերատեսչությունների պաշտոնյաները ոգևորություն են հայտնել նաև «իԳործ»-2021 վերաբերյալ և ներկայացրել են իրենց սպասելիքները:

  • Կիսվել: