Յուրի Ջորկաեֆը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ թվիթերյան գրառում է արել (լուսանկար)
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր թվիթերյան էջում գրառում է արել հայկական ծագում ունեցող հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:
Նա գրել է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը՝ կենդանի պահելու մեր նախնիների հիշատակը և Հայաստանի ապագան պայծառ դարձնելու համար»:



