շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Յուրաքանչյուրը քաջ գիտակցել է, որ կթիրախավորվի հայտնի ուժերի կողմից․ Լևոն Քոչարյանը՝ հայտնիների աջակցության մասին

Յուրաքանչյուրը քաջ գիտակցել է, որ կթիրախավորվի հայտնի ուժերի կողմից․ Լևոն Քոչարյանը՝ հայտնիների աջակցության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, երախտագիտություն է հայտնել Քոչարյանի ազատ արձակման կոչով հանդես եկած հայտնիներին։ Այս մասին Լևոն Քոչարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այս մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը` ստորագրելով հանդերձ, քաջ գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց խմբերի կողմից, բայց չնայած դրան բարձրաձայնել և չի խուսափել արդարացի տեսակետ արտահայտելուց:

Նման քայլերն են ցույց տալիս մարդու իրական կամքն ու սկզբունքայնությունը և արժանի են հարգանքի»,-գրել է նա։

Նշենք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

  • Կիսվել: