կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները. կառավարության որոշումները

Յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները. կառավարության որոշումները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, որը միտված է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ սահմանված բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման կամ կառուցման դեպքում պետական աջակցության ծրագրի նպատակային շահառու դարձնել նաեւ ԱԱԾ մարմինների զինծառայողներին, ինչը կնպաստի ազգային անվտանգության մարմինները որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացին եւ կավելացնի ծառայության  գրավչությունը:

«Նախագծի ընդունման դեպքում սկսած 2024 թվականից յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մար¬մինների 40 ծա¬ռայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման  նպատակային ծրագրից:

Նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157 մլն դրամ»,-ասաց ԱԱԾ փոխտնօրենը:

  • Կիսվել: