երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է

ՄԱԿ-ի մարդկային զարգացման ինդեքսում 2022 թվականի դրությամբ Հայաստանը 193 երկրների մեջ զբաղեցնում է 76-րդ տեղը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում։

Մարդկային զարգացման ինդեքսը կյանքի տեւողության, կրթության որակի եւ կենսամակարդակի ամփոփ ցուցանիշն է:

1990 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կյանքի տեւողությունը փոխվել է 4,6 տարով, կրթության տեւողությունը՝ 3,2 տարով։ 1990-2022 թվականներին Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն փոխվել է մոտավորապես 196,6%-ով։

Զեկույցում նշվում է նաև, որ անհավասարության պատճառով Հայաստանի կորուստները կազմում են 8,3%։

Միաժամանակ, ՄԱԿ-ի դասակարգման համաձայն, Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների շարքում է։

  • Կիսվել: