շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Ըստ ամենայնի, ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան. Իրանագետ

Ըստ ամենայնի, ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան. Իրանագետ

Դատելով առկա տեղեկատվությունից, ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Դե, տարօրինակ ոչինչ չկա․ անգլիական նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող, իսկ այդ երկրի ամենահայտնի հատուկ ծառայության ղեկավարը կարող է լինել Էրդողանի մտերիմ բարեկամը, սակայն այս «խանդավառ» պատկերը կարող է մթագնել մոլորյալ հայկական հրթիռը, որը կարող է խողովակից հորդող նավթից խիստ պատահաբար լիճ առաջացնել մեր լեռների հարևանությամբ։

#մահ_թշնամուն»:

Ավելի վաղ  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը տապալել է Ղարաբաղի վերաբերյալ որոշումը՝ առանմց կոնկրետացնելու, թե որ երկրի մասին է խոսքը:

 

  • Կիսվել: