կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ըստ 66-ամյա տղամարդու՝ հրացանները գտել էր Դալմայի այգում

Ըստ 66-ամյա տղամարդու՝ հրացանները գտել էր Դալմայի այգում

Մայիսի 13-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում Գագարինի փողոցում հայտնաբերել և ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով բաժին են ներկայացրել 66-ամյա և 64-ամյա երկու տղամարդու: Բաժնում 66-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական ողորկափող երկու հրացան:

Նա նաև հայտնել է, որ հրացանները նույն օրը գտել էր Դալմայի այգիներ կոչվող տարածքից և պատրաստվում էր ներկայացնել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: