երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Յոլա տանելու» սկզբունքից հրաժարվում ենք, սուղ միջոցներով խնդիրը կոծկել չպետք է լինի․ Ավինյան

«Յոլա տանելու» սկզբունքից հրաժարվում ենք, սուղ միջոցներով խնդիրը կոծկել չպետք է լինի․ Ավինյան

Աշխատանքի որակի հետ կապված ահազանգերը դեռ շարունակվում են, խնդրում եմ՝ մաքսիմալ ուշադիր լինել աշխատանքն ընդունելուց, անորակ աշխատանք, ուղղակի, չընդունել և պարտավորեցնել կապալառուներին իրականցնել այն աշխատանքը, որը մենք պահանջել ենք:

 

Այս մասին գործակարգավարակաան նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանին։

 

««Յոլա տանելու» սկզբունքից հրաժարվում ենք, սուղ միջոցներով խնդիրը կոծկել չպետք է լինի։ Առաջ սուղ միջոցներով կոծկվում էր խնդիրը, բայց հիմա չպետք է այդպես լինի։ Պետք է հաշվարկել, հստակ հասկանալ խնդրի լուծման արժեքը։ Համապատասխան քննարկում կլինի, և դրանից հետո որոշում կկայացվի»,- ընդգծեց փոխքաղաքապետը։

  • Կիսվել: