չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները

Ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները

Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից շուրջ մեկ ամիս շուտ: Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Անցած տարիներին ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած խնդիրները հաշվի առնելով` ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակությամբ ջուր ամբարելու համար:
 
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են իրականացնում ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։
 
Ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչընդոտ իրականացնելու նպատակով:

  • Կիսվել: