շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ընտանիքում բռնության կանխարգելման օրինագիծը միասեռ ամուսնությունների համար ճանապարհ բացելու մտադրություն չունի․ Վարդանյան

Ընտանիքում բռնության կանխարգելման օրինագիծը միասեռ ամուսնությունների համար ճանապարհ բացելու մտադրություն չունի․ Վարդանյան

Ընտանիքում բռնության կանխարգելման օրինագիծը միասեռ ամուսնությունների համար ճանապարհ բացելու մտադրություն չունի և բացառապես վերաբերում է ընտանեկան բռնությանը․ ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ պատգամավոր, նախագծի հեղինակ Ծովինար Վարդանյանը։

«Նախագիծը վերբերում է ընտանեկան բռնությանը, որը առաձին տեսակ է, որը քաղաքակիրթ երկրներում որպես առաձին օրենսդրություն ներկայացվում է, և «զուգընկեր»  սահմանումը ներմուծվել է այս նախագիծ ՀԿ-ների աշխատանքի և օրինապահ մարմինների հետ քննարկման արդյունքում, որովհետև կարիք է առաջացել»,-ասաց նա։

Պատգամավորը հստակեցրեց, որ այն զույգերը, որոնք ամուսնության վկայական չունեն և իրենց հարաբերությունները կարգավորված են առանց իրավական ձևակերպման, դուրս են մնում գործող իրավական պաշտպանությունից և այդ նպատակով է նման ձևակերպում տրվել։

  • Կիսվել: