երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ընդունելության հայտագրումների համար նախատեսված կայքը կաշխատի անխափան. ԳԹԿ

Ընդունելության հայտագրումների համար նախատեսված կայքը կաշխատի անխափան. ԳԹԿ

Հայաստանում բուհերի ընդունելության հայտագրումների  համար նախատեսված կայքը՝ dimord.am-ը վերազինվել է: Ասուլիսում Գնահատման և թեստվորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ նախորդ տարի կայքն ունեցել էր գերծանրաբեռնվածություն, ինչի հետևանքով այն որոշ ժամանակ աշխատել էր խափանումներով: Հաշվի առնելով նախորդ տարվա խնդիրները՝ այս տարվա համար իրականացվել է կայքի վերազինման գործընթաց: 

«Նախորդ տարի հենց սկզբից մենք ունեցանք այդ խնդիըը: Ինձ համար, ճիշտն ասած, անհասականալի էր այդ պահը, որովհետև, երբ կայքը սկսեց աշխատել, այն միանգամից հաքերային հարձակման ենթարկվեց: Դրա հետևանքով կայքն աշխատեց խափանումներով: Ստիպված էինք հրավիրել անվտանգության աշխատողի՝ ապահովելու կայքի անխափան աշխատանքը: Այժմ կարող եմ ասել, որ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվել, կարծում եմ, այն առանց խնդիրների կաշխատի:

  • Կիսվել: