ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց. մեկնարկել է երթը (ուղիղ)

Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց. մեկնարկել է երթը (ուղիղ)

Բաղրամյան պողոտայում ավարտվեց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ հանրահավաքը, եւ մեկնարկեց երթ՝ նախ դեպի նախագահի նստավայր, ապա Պարոնյան փողոցով շարժվելու են Երևանի կենտրոնական փողոցներով։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ վաղը Բաղրամյան պողոտայում ողջ օրվա ընթացքում լինելու են տարբեր միջոցառումներ, հավաքներ և քննարկումներ։

Մանուկյանի խոսքով՝ երկուշաբթի՝ մարտի 8-ին, տեղի կունենա շարժման ՛՛արժանապատիվ հավաք՛՛ և հատուկ ծրագիր, որի մասին ՛՛Հայրենիքի փրկության շարժումը՛՛ լրացուցիչ կտեղեկացնի:

  • Կիսվել: