հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
WhatsApp-ի օգտատերերը կարող են զրկվել նամակագրության հասանելիությունից

WhatsApp-ի օգտատերերը կարող են զրկվել նամակագրության հասանելիությունից

WhatsApp-ի օգտատերերը կարող են զրկվել նամակագրության հասանելիությունից՝ բացելով հատուկ սիմվոլներով հաղորդագրությունը:

Նման հաղորդագրությունները կարող են «կոտրել» WhatsApp-ը:
 
Ինչպես գրում է WABetaInfo-ն, նման հաղորդագրությունները շատ վտանգավոր են: Դրանց պատճառով օգտատերերը չեն կարողանում մուտք գործել WhatsApp, քանի որ մեսենջերը սկսում է «դուրս գցել» հենց միացնելուց հետո:
Դրա համար կարելի է բացել WhatsApp for Web (դիտարկչի համար տարբերակը) եւ արգելափակել հաղորդագրությունն ուղարկած կոնտենտը:
 
Սակայն այդ միջոցը կարող է չաշխատել, եթե WhatsApp for Web-ը չկարողանա միանալ բջջային սարքին:
Նշվում է, որ այդ խնդիրը կա արդեն 3 տարի, եւ մշակողներին դեռ չի հաջողվել շտկել այն: 

  • Կիսվել: