հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
WhatsApp հավելվածում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ

WhatsApp հավելվածում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ

WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի գրասենյակը։

՛՛ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

Խնդրում ենք՝

• չպատասխանել նման հաղորդագրություններին,
• չտրամադրել որևէ անձնական տվյալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: