ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՎՏԲ բանկում այցելուներից մեկը միջադեպ է հրահրել. բանկի պարզաբանումը

ՎՏԲ բանկում այցելուներից մեկը միջադեպ է հրահրել. բանկի պարզաբանումը

«ՎՏԲ-Հայաստան» բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է: Այս մասին հայտարարություն է տարածել «ՎՏԲ-Հայաստան» բանկը։

«Այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը: Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ»,– ասվում է հայտարարությունում:

 

  • Կիսվել: