շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վթարվել է Երևան-Գառնի մայրուղային ջրատարը (տեսանյութ)

Վթարվել է Երևան-Գառնի մայրուղային ջրատարը (տեսանյութ)

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեսանյութ է տարածել՝ գրելով, որ վթարվել է Երևան-Գառնի մայրուղային ջրատարը:

«Երևան-Գառնի մայրուղային ջրատարի ա՛յս վթարով են պայմանավորված Երևանի և Արարատի մարզի որոշ համայնքների այսօրվա ջրանջատումները։

Մինչ այս պահը ՎեոլիաԹիմի մասնագետները վերանորոգում են խողովակաշարը, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի ջրամատակարարումը։

Վեոլիա Ջուր ՓԲԸ֊ն հայցում է Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: