շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը

Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը

Քիչ առաջ ժայռի փլուզման հետևանքով վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 70 լիտր ջրակորստով:
 
Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը:
 
Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ: Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, «Վեոլիա ջուր» թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով:
 
«Վեոլիա ջուրը» խորհուրդ է տալիս հետևել ընկերության էջին՝ աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
 
 

  • Կիսվել: