ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վթարից տուժած 4 պատանի ըմբիշների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Վթարից տուժած 4 պատանի ըմբիշների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Հիվանդանոց տեղափոխված երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ: Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյան։

«Ավտովաթարից հետո երեկ երեխաները անմիջապես տեղափոխվել է են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մի երեխային տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղ վիրահատվելով՝ նորից բերել են «Սուրբ Աստվածամայր»։ Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ ծայրահեղ տերմինալ»,- այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։ 

Կարապետյանի խոսքով՝ անձնակազմը ամբողջ գիշեր աշխատել է և տուն չի գնացել։ 
«Դեղորայքի պակաս չունենք, արյան պակաս չունենք, ինչպես սոցցանցերում տարածվել է։ Միայն ալբումինի պակաս է եղել, որը բերել են։ Դա ընդունված կարգ է»,- ավելացրել է նա։

Անդրադառնալով ողբերգական միջադեպին՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց․

«Ահավոր դեպք է տեղի ունեցել։ Սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են։ Մասնավորապես՝ ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ՝ ամրակապված չեն եղել։ Այս ծանրագույն դեպքի հետևանքների պատճառներից մեկը նաև դա է»։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։

Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։

  • Կիսվել: