ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նրանք արյան կարիք չունեն. ԲԿ

Վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նրանք արյան կարիք չունեն. ԲԿ

Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորված երեխաներն արյան կարիք չունեն: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բոլորի բուժումն ընթանում է սահմաված կարգով, բուժկենտրոնն այս պահին ունի անհրաժեշտ արյան խմբաքանակը՝ երեխաների բուժման պրոսեցն իրականացնելու համար:

Արյուն հանձնել ցանկացողները կարող են մոտենալ բուժկենտրոն և հանձնել, ինչպես արել են մինչև այս: Հավաքված արյան խմբաքանակները կօգտագործվեն դրա կարիքն ունեցող մյուս երեխաների բուժման համար:

Վթարից տուժած երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա է գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ։

Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ:

  • Կիսվել: