երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վթարի պատճառով ջուր չի լինելու Արմավիրի մարզում

Վթարի պատճառով ջուր չի լինելու Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  մայիսի 30-ին ժամը 09:30-19:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան գյուղի և Մայիսյան գյուղի՝  Սարգիս թաղամասի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: