ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Վթարի պատճառով 6,5 ժամ ջուր չի լինելու Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. մյուս հատվածներում ջրի ճնշումը կնվազի

Վթարի պատճառով 6,5 ժամ ջուր չի լինելու Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. մյուս հատվածներում ջրի ճնշումը կնվազի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 29-ին ժամը 13.30-20.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց 77-450 համարների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշատի խճուղու, Շիրակի փողոցի, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 13, 14, 15, 16 փողոցների ջրամատակարարումը:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում  կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: