երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում

Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ագարակ» պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին ժամը 11:30-23:30 կդադարեցվի Արագածոտնի  մարզի` Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Ագարակ, Ոսկեհատ, Դպրեվանք և Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: