երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վթարի է ենթարկվել կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը․ կա 13 վիրավոր

Վթարի է ենթարկվել կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը․ կա 13 վիրավոր

Մարտի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում Մոնթե Մելքոնյան-Իսկավոի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 
Պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ Hyundai ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները կառավարության աշխատակազմից են։ 

Վթարի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Վնասվածքներ ստացած աշխատակիցները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

«Ավտովթարի հանգամանքները կպարզի քննությունը»,- ասված է մեկնաբանության մեջ:

  • Կիսվել: