ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սևան և Հրազդան քաղաքների որոշ հասցեներում 24 ջուր չի լինի

Սևան և Հրազդան քաղաքների որոշ հասցեներում 24 ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի, Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և հարակից իրավաբանական բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: