երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
10 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում

10 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի» պոմպակայանում  վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-20:00-ը, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Եսայան, Գորգագործների,  Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-21, Արշակունյաց 36-330 համարների ջրամատակարարումը:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: