շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Հունվարի 19-ին` ժամը 12։24-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին բախվել են Scania մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Ա․) և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1962 թ․). վերջինիս ուղևոր Գ․ Դ․-ն (ծնված 1939 թ.) տեղում մահացել է:
 
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Դ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդ Ա. Ն․-ին և ուղևոր Ա․ Գ․-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային. Տուժածները հոսպիտալացվել են ԲԿ։

  • Կիսվել: