ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վթար Կիևյան փողոցում․ կա տուժած

Վթար Կիևյան փողոցում․ կա տուժած

Մայիսի 26-ին, ժամը 19։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 3 հասցեում գնտվող «Արցախբանկ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կիևյան 9 հասցեյի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Մ․) և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Նարեկ Հ․, ծնված 1990 թ․), ինչի հետևանքով մոտոցիկլետի ուղևոր Սյուզաննա Բ․-ն (ծնված 1992 թ․) ստացել է մարմնական վնասվածքներ։

Փրկարարները Սյուզաննա Բ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

  • Կիսվել: