երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Վթար՝ Արմավիրում. բախվել են «Toyota»-ն ու ՊՆ «Ուրալը», մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Վթար՝ Արմավիրում. բախվել են «Toyota»-ն ու ՊՆ «Ուրալը», մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզում այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Կայքի տեղեկություններով՝ «Ուրալ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վիրավորներն էլ մայր ու որդի են:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Հնարավոր է, Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին: 

  • Կիսվել: