կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վստահ եմ, որ Սպարապետի կերպարը օրինակելի կլինի բազմաթիվ սերունդների համար. Ավինյան

Վստահ եմ, որ Սպարապետի կերպարը օրինակելի կլինի բազմաթիվ սերունդների համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Իր խիզախությունը, ինքնատիպությունն ու ապրած հերոսական կյանքը կարծում եմ շատերի համար ուղենիշ է դարձել։

Վստահ եմ, որ սպարապետի կերպարը օրինակելի կլինի բազմաթիվ սերունդների համար՝ հանուն ավելի ամուր և հզոր Հայաստանի․․․՛՛,-նշել է քաաղքապետը:

  • Կիսվել: