երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վստահ եմ, որ Ջերմուկը դառնալու է բարեկեցիկ ու ապահով վայր. համայնքապետ

Վստահ եմ, որ Ջերմուկը դառնալու է բարեկեցիկ ու ապահով վայր. համայնքապետ

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա կապակցությամբ։

՛՛Հարգելի' գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ` Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա կապակցությամբ։

Հարգելի ավագանու անդամներ և ՏԻՄ ներկայացուցիչներ, վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ Ջերմուկը դառնալու է ինչպես զբոսաշրջիկների և հյուրերի, այնպես էլ բնակիչների համար բարեկեցիկ ու ապահով վայր։

Հարգելի ջերմուկցիներ, հույս ունեմ, որ՝ ձեր և ՏԻՄ-ի համագործակցության շնորհիվ ունենալու ենք առաջադեմ և զարգացած համայնք, քանի որ բոլորիս նպատակը այս առումով նույնն է։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՏԻՄ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: