ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վստահ եմ մենք գնալու ենք ներքին համերաշխության, ազգային հաշտության ճանապարհով. Գագիկ Ծառուկյան

Վստահ եմ մենք գնալու ենք ներքին համերաշխության, ազգային հաշտության ճանապարհով. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով:
Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

Այս օրը սրբազան ու թանկ է յուրաքանչյուր հայի համար։ Մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետր անգին է մեզ համար։

Այսօր, երբ հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր, ուզում եմ վերահաստատել, որ մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր երկրի ինքնիշխանության ապահովումը մեր բոլորի հավաքական ու սրբազան պարտքն է: Վստահ եմ՝ մենք կարող ենք մեր սերունդներին փոխանցել ազատ, անկախ ու ինքնիշխան հայրենիք ունենալու երջանկությունը:

Մեր պետականության համար դժվարին այս շրջափուլում մենք պետք է թարմ պահենք մեր պատմական հիշողությունը, հպարտանանք անցյալի մեր հաղթանակներով ու ձեռքբերումներով ու ձգտենք անխախտ սահմաններով հայրենիք ժառանգել մեր երեխաներին:

Վստահ եմ մենք գնալու ենք ներքին համերաշխության, ազգային հաշտության ճանապարհով։ Մեզ միավորելու է սերը մեր հայրենիքի հանդեպ, մեր հավատքը, մեր պատմական հիշողությունը։

Մենք ունենալու ենք ուժեղ ժամանակակից պետություն, հայկական Արցախ, միասնական հայկական աշխարհ։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»

  • Կիսվել: