երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վրաստանում Լեհաստանի դեսպանն Ախալքալաքում ներկայացրել է էթնիկ փոքրամասնությունների վերաբերկալ համատեղ ծրագրի 2-րդ փուլը

Վրաստանում Լեհաստանի դեսպանն Ախալքալաքում ներկայացրել է էթնիկ փոքրամասնությունների վերաբերկալ համատեղ ծրագրի 2-րդ փուլը

Հունիսի 5-ին Ախալքալաքում էր Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Մարիուշ Մաշկևիչը։ Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնը (GSAC) Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ շարունակում է «Պաշտպանել էթնիկ փոքրամասնություններին ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագիրը, գրում է akhaltskha.net-ը:

Ծրագիրը նախատեսված է Ախալքալաքում բնակվող տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսուցիչների և երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության անդամների և երիտասարդների տեղեկացվածությունը, նրանց տալ անհրաժեշտ հմտություններ՝ ճանաչելու հիբրիդային սպառնալիքների բաղադրիչները, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, քարոզչությունը, կեղծ լուրերը:

Ծրագրի շրջանակներում Ախալքալաքում անցկացվում է քառօրյա դասընթաց, որը հունիսի 5-ին բացեց Լեհաստանի Հանրապետության լիազոր դեսպան Մարիուշ Մաշկևիչը:

  • Կիսվել: