չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ

Ապրիլի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ, տեղեկանում ենք դեսպանության մամուլի հաղորդագրությունից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում ստորագրված հուշագրերի շրջանակներում կողմերի միջև համագործակցությանը։

Մտքեր փոխանակվեցին կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերի վերաբերյալ։

 

 

  • Կիսվել: