չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավարին

Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավարին

Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի առաջին օրը` մարտի 11-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ԱԻՀ կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն, հայտնում է akhaltskha.net-ը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին համագործակցության նկատելի ակտիվացմանը։ Այս համատեքստում քննարկվեցին նաև ԱԻՀ հետ տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում, ինչպես նաև ապակենտրոնացված ձևաչափով փոխգործակցության խորացման հնարավորությունները։

  • Կիսվել: