չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները այցելել են Վորոնցովյան պալատ

Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները այցելել են Վորոնցովյան պալատ

Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման տոնի կապակցությամբ, այցելել են Վորոնցովյան պալատ (Երիտասարդության պալատ), որտեղ 102 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել էր Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակագիրը։

2 տարի առաջ դեսպանության նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակի մոտ դեսպանը և դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին։

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

2 տարի առաջ դեսպանության նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակի մոտ դեսպանը և դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին։

 

  • Կիսվել: