երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Վրաստանում՝ Հայաստանի սահմանի հարևանությամբ, կայծակից հովիվ է մահացել

Վրաստանում՝ Հայաստանի սահմանի հարևանությամբ, կայծակից հովիվ է մահացել

Վրաստանի հարավում կայծակի հարվածից հովիվ է մահացել, բացի այդ սատկել են տասնյակ ոչխարներ: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ հովվի դին հայտնաբերվել է Սամեբա գյուղից ոչ հեռու գտնվող լեռներում՝ Սամցխե Ջավախեթի շրջանում, Հայաստանի հետ սահմանի հարևանությամբ:

Լրատվամիջոցները՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն, նշում են, որ տղամարդու դիակի կողքին են եղել տասնյակ սատկած ոչխարներ: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածի մանրամասները:

Նախնական տվյալներով՝ տղամարդը մահացել է կայծակի հարվածից։

  • Կիսվել: