չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Վրաստանում գետից դուրս են բերել օտարերկրյա երկու զբոսաշրջիկների մարմինները

Վրաստանում գետից դուրս են բերել օտարերկրյա երկու զբոսաշրջիկների մարմինները

Գուդամակղարի կիրճում փրկարարները գետից դուրս են բերել օտարերկրյա զբոսաշրջիկների երկու դի։

Առաջինի դին հայտնաբերվել է երեկ, իսկ երկրորդինը՝ այսօր։

Ինչպես հաղորդում է aliq.ge-ն, տեղեկության համաձայն՝ երեկ գետը նրանց քշել տարել է ռաֆթինգի ժամանակ։

Գուդամակղարիի կիրճը գտնվում է արևելյան Վրաստանում, համարվում է Մթիուլեթիի մաս։

  • Կիսվել: